Դդումը ունակ է բուժել այնպիսի հիվանդություններ, որոնք թվում է անբուժելի են

Դիտումներ 441
Դդումը ունակ է բուժել այնպիսի հիվանդություններ, որոնք թվում է անբուժելի են

դումը միզամուղ հատկություն ունեցող բույս է: Այն կալիումային աղեր, կալցիում, մագնիում, երկաթ, շաքար, վիտամիններ C, B, B1, B2, B5, B6, E, T, PP, K է պարունակում, ինչպես նաեւ` կարոտին, սպիտակուցներ, բջջանյութ, եւ այլն:

Դդումի կորիզը հակաճիճվային հատկություն ունի, իսկ դդումն օգտակար է սրտի, երիկամների, հիպերտոնիայի, խցանումների, խոլեցիստիտի, ճարպակալման դեպքում:

 

 

Դդումն օգտակար է հատկապես ծերերի համար, քանի որ նրանց օրգանիզմը բավական թույլ է և հաճախ մարսողության հետ կապված խնդիրներ են առաջանում: 
Դդումն օգտակար է միզուղիների հիվանդություններով տառապողների համար: Լինելով միզամուղ միջոց՝ այն օրգանիզմից հեռացնում է ավելորդ աղն ու հեղուկը:

 


Դդմի սերմերը ևս ունեն օգտակար հատկություններ: Նրանցից քամված յուղը օգտագործում են տարբեր դեղամիջոցների արտադրության մեջ:
Դդմի սերմերն ունեն մաքրող հատկություն: Եթե ձեր երեխան ունի ճիճվակրություն, ապա դդմի մի քանի սերմերը կօգնեն նրան: Սերմերը կօգնեն ձեզ նաև ազատվել մաշկային տարբեր հիվանդություններից, ինչպիսիք են՝ սեբորեան, մաշկի թեփոտումը:

 

 

Անեմիա, երկաթի սակավություն. Կերեք 100-150 գ խաշած դդում` օրը 4-5 անգամ։

Աթերոսկլերոզ. Շաբաթական 2-3 անգամ կերեք խաշած խնձորի և դդումի խառնուրդ։
Շագանակագեղձի բորբոքում. Խմեք 100-ական մլ դդումի թարմ հյութ` օրը 3-4 անգամ։
Կերեք օրը 20-30 գ դդումի սերմի մաքրած միջուկ։
Մաստոպատիա. Կրծքին ամրացրեք դդումի քերուկը։ Թրջոցը հանեք 90 րոպեից հետո։
Լեղածորանների հիվանդություններ. Խորհուրդ է տրվում ուտել օրը 500 գ դդումի պտղամիս կամ խմել օրը մինչև 300 մլ թարմ հյութ։
Անքնություն. 10 գ պտղամիսը եփեք 100 մլ ջրում` մինչև փափկի, քամեք։ Խմեք քնելուց առաջ` 1 թ/գ մեղրի հետ։
Տուբերկուլյոզ. Կերեք օրը 500 գ խաշած դդում
։

Հարբուխ. Կաթեցրեք 4-5 կաթիլ դդմի հյութ` յուրաքանչյուր քթանցքին։
Դդմի 600 գ պտղամսում պարունակվում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ ֆտորի 1 օրվա չափաբաժինը։
Երիկամների հիվանդություններ. Մանրացրեք դդումի թարմ սերմերը։ 2 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ։
Ստենոկարդիա, ցավի նոպաներ. Չրթեք դդումի սերմ. հասարակ և զարմանալիորեն արդյունավետ միջոց է։
Այտուցներ. Հավաքեք դդումի պտղակոթուն, 40 գ հումքը 10 րոպե եփեք 500 մլ ջրում, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ օրը 3-4 անգամ։
Հոդատապ. Հավաքեք դդումի ցողուններ։ 1 ճ/գ չոր (2 ճ/գ թարմ) հումքը 15 րոպե եփեք 200 մլ եռջրում, 40 րոպե թրմեք։

Զգուշացում։ Դդումի պտղամիսը հակացուցված է ստամոքսահյութի ցածր թթվայնության և քրոնիկ լուծի դեպքում, պետք է սահմանափակեն շաքարային դիաբետով հիվանդները:

 

 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը