Դդումի օգտակար հատկությունները կօգնեն ազատվել ցավերից և կպարգևեն առողջություն

Դիտումներ 145

Դդումի օգտակար հատկությունները կօգնեն ազատվել ցավերից  և կպարգևեն առողջություն

Ժամանակակից ժողովրդական բուժարարները կարծում են, որ դդմի մուրաբան նպաստում է ուղեղի աշխատանքի լավացմանը, իսկ պտղից ստացված պատրաստուկները և հյութն օգտակար են սրտին, հանգստացնում են նյարդերը և ունեն քնաբեր հատկություն։ Ըստ ժամանակակից մոտեցման` դդմի պտղամիսը, սերմը, սերմից ստացված յուղն ունեն միզամուղ հատկություն, մաքրում են լեղին, օգտակար են տեսողությանը։

 

Դդումն օգտակար է աղե-ստամոքսային հիվանդություններով տառապող մարդկանց համար:

Դդումն օգտակար է միզուղիների հիվանդություններով տառապողների համար: Լինելով միզամուղ միջոց՝ այն օրգանիզմից հեռացնում է ավելորդ աղն ու հեղուկը:

Դդմի սերմերը ևս ունեն օգտակար հատկություններ: Նրանցից քամված յուղը օգտագործում են տարբեր դեղամիջոցների արտադրության մեջ:

Դդմի սերմերն ունեն մաքրող հատկություն: Եթե ձեր երեխան ունի ճիճվակրություն, ապա դդմի մի քանի սերմերը կօգնեն նրան (սերմերը մաքրելիս չի կարելի հանել նրանց վրայի կանաչ բարակ կաշին):

Դդմի սերմերը կօգնեն ձեզ նաև ազատվել մաշկային տարբեր հիվանդություններից, ինչպիսիք են՝ սեբորեան, մաշկի թեփոտումը:



Դդմի պտղամիսը գրեթե 90%-ով բաղկացած է ջրից, մանրաթելերից ու մի փոքր սախարոիդներից, ուստի այն, իր ցածր էներգետիկ արժեքի շնորհիվ, դարձել է բազմաթիվ դիետաների անբաժանելի մասնիկը: Բացի այդ, դդմի առավելություններից մեկն էլ այն է, որ այն բացարձակապես զուրկ է խոլեստերինից:

 



Ամենաընթերցվածը