Դդմիկը ոչ միայն համեղ է, այն նաև օգտակար է դեմքի մաշկի համար


Դդմիկը կեղևազրկել, քերիչով մանրացնել, լցնել մառլյայի կամ անձեռոցիկի վրա և 15 րոպե դնել մաշկին։
Չոր կամ զգայուն մաշկի դեպքում խորհուրդ է տրվում նախապես փորձել դդմիկի հանդեպ զգայունությունը կամ մինչ դիմակն օգտագործելը մաշկին բարակ շերտով սնուցող քսուք քսել։
Այս դիմակը խոնավեցնում է մաշկը, մաքրում է, տոնուս է հաղորդում և խթանում է փոխանակման գործընթացները։
2 ճաշի գդալ խերած դդմիկը խառնել նախապես շոգեխաշած վարսակին (1 ճաշի գդալ), ստացված զանգվածը քսել դեմքի ու պարանոցի մաշկին և թողնել 20 րոպե։
20 րոպե անց հարկավոր է մաքրել մաշկը հում կաթի մեջ թրջած բամբակի օգնությամբ։
Դիմակներ պիգմենտային հետքերի դեմ.
Դդմիկի խյուսը խառնեք նույնաչափ հանքային ջրի հետ:
Ստացված զանգվածին ավելացրեք ակացիայի մեղր 2:1 հարաբերակցությամբ:
Ամեն օր քսեք դիմակը, թողեք 30 րոպե:
Արդյունքը կզգաք 2 շաբաթից:
- Մաշկի տոնուսը կբարձրացնի գազարով դիմակը:
Մանրացրեք սպիրուլինայի 2 կոճակ, ավելացրեք կես թեյի գդալ սպիտակ կավ, խառնեք:
Անցկացրեք գազարը մանր քերիչով և խառնեք սպիրուլինայի հետ մինչև համասեռ զանգվածի վերածվելը:
Քսեք դիմակը դեմքին և վզի հատվածին, թողեք 20-25 րոպեով:
Լվացվեք սառը ջրով:
