Դարչինի և մեղրի օգնությամբ ազատվեք ավելորդ կիլոգրամներից
Մեղրը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր, իսկ նրանց քանակությունը և տեսակը կախված է նրանից, թե ինչ ծաղիկներ են օգտագործվում մեղր պատրաստելու համար:
Ընդհանուր առմամբ, մեղրը պարունակում է վիտամին C, կալցիում և երկաթ: Մինչդեռ շաքարը չի պարունակում վիտամիններ և հանքանյութեր:
Դարչինն առաջին հերթին հայտնի է որպես ամենահայտնի համեմունքներից մեկը: Հնում ինչ-որ մի ժամանակ այն հասանելի էր միայն թագավորներին ու կայսրերին, բայց այսօր այն կգտնվի ցանկացած տնային տնտեսուհու զինանոցում:
Դարչինն օգտագործում են թխվածքներ, աղանդեր ու շոկոլադ պատրաստելիս, ավելացնում են սուրճի մեջ, հաճախ դարչինի ձողիկները պահում են պահարանում պարզապես հոտի համար:
Իսկ դարչինի և մեղրի խարնուրդը կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Այն պխատրաստելու համար անհրաժեշտ է ՝
Բաղադրամասեր
1 ճ/գ դարչին,
2 ճ/գ մեղր,
250մլ ջուր
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացրեք և լցրեք դարչինի վրա: Մեղրն ավելացնելուց առաջ համոզվեք, որ ջուրը սառչել է: Մեղրը երբեք չի կարելի ավելացնել տաք ջրի մեջ, այլապես իր օգտակար հատկանիշները կանհետանան:
Խմեք ըմպելիքն առավոտյան՝ նախաճաշից առաջ, և երեկոյան՝ քնելուց առաջ, դատարկ ստամոքսին: