Դափնու տերևները մեջքի ցավի և ռևմատիզմի դեմ. Ինչպես նաև ունի հակացուցումներ

Դիտումներ 266

Դափնու տերևները մեջքի ցավի և ռևմատիզմի դեմ. Ինչպես նաև ունի հակացուցումներ

Դափնու տերևն օգտագործում են ոչ միայն խոհարարության մեջ, այլև մի շարք աեողջական խնդիրներից ազատվելու համար:

Ռևմատիզմ. Մանրացրած դափնու տերևներով լցրեք ապակե տարայի կեսը, ավելացրեք տաքացրած բուսայուղ, 10 օր թրմեք տաք տեղում, քամեք։ Յուղամզվածքով մերսեք հիվանդ հոդերը։

Մեջքի ցավ. Թարմ 10-12 միջին դափնետերևներին ավելացրեք 300 մլ եռջուր, եփեք 30 րոպե (փակ վիճակում)։ Խմեք 100 մլ` նախաճաշից առաջ։ Շարունակեք հինգ օր, ընդմիջեք 10 օր։

Հակացուցումներ

Դափնու պատրաստուկներն ունեն կապող հատկություն, փորկապությունից խուսափելու համար բուժման ընթացքում հարստացրեք ձեր սննդակարգը թաղանթանյութ պարունակող բանջարեղեններով` դդում, սև սալոր, գազար, բազուկ և այլն։

Դափնու տերևի պատրաստուկները խստորեն հակացուցված են լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցային, լեղաքարային հիվանդությունների սրացման շրջանում։

Խստորեն պահպանեք դեղատոմսերում նշված և օգտագործման չափաքանակները։ Այլ կերպ կարող եք վնաս պատճառել աղեստամոքսային համակարգին և միզուղիներին։



Ամենաընթերցվածը