Դափնու տերևի միջոցով ազատվեք ականջի ցավից, շաքարային դիաբետից, մաշկային խնդիրներից, թութքից


Դափնու տերևը, որն օգտագործվում է որպես համեմունք, մի շարք օգտակար հատկություններ ունի: Այդ տերևները ոչ միայն լավացնում են մեր ճաշատեսակների համը, այլև բուժում են շատ հիվանդություններ: Պատմենք, թե ինչպես կարելի է դրանից դեղամիջոցներ պատրաստել:
Դափնու տերևի յուղն օգտակար է մաշկին: Այս յուղը մաշկի խնամքի լավագույն միջոցներից է: Այն մեծ քանակով վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ է պարունակում, բացի այդ՝ հակաբորբոքային հատկություն ունի, պայքարում է միկրոբների դեմ: Այս ամենը թույլ է տալիս մաքուր պահել մաշկը, պաշտպանել ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից:
Կարող է օգնել դիաբետի դեպքում: ԱՄՆ-ում հրապարակված հետազոտություններից մեկի համաձայն՝ օրվա ընթացքում 1-3 գրամ դափնու տերևի պարբերական օգտագործումը կարող է օգնել մեղմել նշանները, որոնցով ուղեկցվում է 2-րդ տիպի շաքարային դիաբետը:
Բուժում է ականջի ցավը: 2 ճաշի գդալ մանրացրած տերևների վրա 1 բաժակ եռման ջուր լցրեք, ծածկեք տաք շորով, թրմեք 2 ժամ և քամեք: 2-3 կաթիլ տաք թուրմ կաթացրեք ականջի մեջ և փակեք բամբակի խծուծով: Կրկնեք օրը 2-3 անգամ և քնելուց առաջ:
Օգտակար է ռևմատիզմի դեպքում: 0.5 բաժակ մանրացրած տերևների վրա լցրեք 1 բաժակ բուսական յուղ, 10 օր պահեք տաք տեղում: Քամեք և թեթև մերսող շարժումներով քսեք հիվանդ հոդերին: Դափնետերևի յուղը կարող եք օգտագործել նաև չլվացվող վերքերը բուժելու համար:
Բուժում է թութքը:
Մանրացրեք 8-10 տերև և թրմեք 1 բաժակ եռման ջրում: Քամեք և թրջոցներ դրեք:
Վերացնում է այրոցը: Վերցրեք հավասար քանակությամբ դափնետերև և ծաղկած սուսամբար (душица): Խառնուրդից վերցրեք 1 թ.գ., վրան լցրեք 1 բաժակ եռման ջուր, թողեք 10 րոպե: Խմեք այրոցի և ստամոքսի տհաճ զգացողությունների դեպքում:
Հանգստացնում է մկանները: Դափնու տերևն օգնում է հանգստացնել նյարդային համակարգը, լավացնել արյան շրջանառությունը: Արդյունքում այն կարող է թեթևացնել մարդկանց վիճակը, ում հաճախ է անհանգստացնում գլխացավը, միգրենը: Դափնու տերևով մերսումը կօգնի թուլանալ, լավացնել ինքնազգացողությունը:
