Ծովի ձուկ ու բանջարեղեն հաճախ օգտագործող մարդիկ ավելի քիչ են բողոքում հոդացավից


Գիտնականները նկատել են, որ պարբերաբար յուղոտ ծովի ձուկ ուտող մարդիկ համարյա չեն տառապում հոդերի հիվանդություններով:
Գաղտնիքը վիտամին D-ն է, որն էլ բարենպաստ ազդեցություն է թողնում կռճիկների ու ոսկորների վրա, գրում է fakty.ua-ն:
Վիտամին D մեծ քանակությամբ պարունակվում է ձողաձկան, թունաձկան լյարդի, թթվասերի, ձվի դեղնուցի, սերուցքի մեջ:
Հոդացավից քիչ են բողոքում նաև բուսակերները:
Այդ է պատճառը, որ խորհուրդ է տրվում ավելի հաճախ ձիթապտղի կամ արևածաղկի յուղով համեմված բանջարեղենային աղցաններ ուտել: Օգտակար են նաև մրգերն ու հատապտուղները: Շաքարը լավ է փոխարինել մեղրով:
Իսկ ահա թունդ սուրճն ու թեյը կարող են վնասել հոդերին:
Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի պրոֆեսոր Էդրիան Մարտինոն խորհուրդ է տալիս լրացուցիչ վիտամին D օգտագործել (բժշկի հետ խորհրդակցելուց հետո) ոչ միայն ոսկորներն ամրապնդելու, այլև մրսածության հիվանդություններին դիմագրավելու համար:
Գիտնականը հավաստիացնում է, որ «արևային» վիտամինը ուժեղացնում է շնչառական ուղիներում եղած հակավիրուսային ու մանրէասպան նյութերի մշակումը:
Վիտամինի լրացուցիչ չափաքանակ անհրաժեշտ է հատկապես աշնանը, ձմռանն ու գարնան սկզբին, երբ արևի ճառագայթներըը, որի ազդեցությամբ այն մշակվում է, շատ քիչ են: Մասնագետը խորհուրդ է տալիս փոքր չափաբաժնով վիտամին D ավելացնել սննդամթերքի մեջ՝ սեզոնային շնչառական հիվանդություններից պաշտպանվելու նպատակով:
Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=10440&l=am
