Ծովի աղի օգտակար և բուժիչ հատկությունները

Դիտումներ 612
Ծովի աղի օգտակար և բուժիչ հատկությունները

Ծովի աղն օգտակար մթերք է, որը կարելի է օգտագործել բազմաթիվ հիվանդությունների բուժման և կանխարգելման համար: 

Արդեն չորս հազար տարի է, ինչ ծովի աղը հանդիսանում է օվկիանոսների և ծովերի ափերին ապրող ժողովուրդների սննդի անբաժան մասը: Այն ստանում են արևային ջերմության և քամու ազդեցությամբ՝ գոլորշապատման շնորհիվ:

Ծովի աղի կազմը և օգտակար հատկությունները
Աղերի պակասը նպաստում է նյութափոխանակության խանգարմանը, նաև հանգեցնում է լուրջ փոփոխությունների, որոնք բժշկական միջամտության կարիք ունեն: Ծովի աղի կանոնավոր օգտագործումը նպաստում է տվյալ խնդիրների լուծմանը, քանի որ այդ մթերքում պարունակվում են հետևյալ միկրոէլեմենտները.

 


Մագնեզիում՝ նյարդային համակարգի նորմալ գործունեության համար անհրաժեշտ տարր: Դրա պակասն արագացնում է օրագնիզմում ծերացման պրոցեսները:
Կալիում՝ պահպանում է աղա-ջրային հավասարակշռությունը, նաև անհրաժեշտ է սրտի նորմալ աշխատանքի համար:
Յոդ՝ անփոխարինելի տարր, որը պահպանում է օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը: Յոդն անհրաժեշտ է վահանագեղձի գործունեության համար, քանի որ մտնում է նրա հորմոնների՝ տիրոքսինի և տրիյոդտիրոնինի կազմի մեջ:
Երկաթ՝ հեմոգլոբինի անբաժանելի մասը, որը մասնակցում է թթվածնի տեղափոխմանը:
Պղինձ՝ մասնակցում է արյունաստեղծ գործունեությանը և կանխում անեմիայի զարգացումը:
Մանգան՝ ամրացնում է իմունային համակարգը և հենաշարժական ապարատը, քանի որ ընդգրկված է ոսկրագոյացման գործընթացում:
Սելեն՝ ամրացնում է օրգանիզմի իմունային համակրգը և հանդիսանում է օնկոպրոտեկտոր:
Կրեմնիում՝ անոթներին հաղորդում է առաձգականություն:
Բրոմ՝ նյարդային համակարգի վրա հանգստացնող էֆեկտ ունի:

Հակացուցումներ

Ամեն ինչ լավ է չափի մեջ: Հիշեք, որ ծովի աղը 93-95%-ով բաղկացած է նույն նատրիումի քլորիդից,ինչպես սովորական կերակրի աղը: Ուստի, ծովի աղի չափից շատ օգտագործումը կարող է բացասաբար ազդել ձեր առողջության վրա: Սովորական ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ օրական չափաբաժինը կազմում է 5 գրամ: Ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության դեպքում այն կարելի է ավելացնել մինչև 10-12 գրամ, սակայն նախապես պետք է խորհրդակցել մասնագետի հետ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը