Ծովային մթերք, որը կտրականապես արգելվում է ուտել հղիության ընթացում


Առողջապահության ոլորտի մասնագետները վաղուց հղիներին և կերակրող մայրերին խորհուրդ են տալիս հրաժարվել սնդիկի բարձր պարունակությամբ ձկների ընդունումից: Սակայն սնդիկի ո՞ր մակարդակն է համարվում պոտենցիալ վտանգավոր, և ձկների ո՞ր տեսակները կարող են երեխային վնասել:
ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկման վարչությունը (FDA) թարմացրել է հղիների և կերակրող մայրերի համար ձկների ընդունման ուղեցույցը: Բժիշկները նախկինի պես խորհուրդ են տալիս շաբաթական ընդունել 2-3 չափաբաժին ձուկ, սակայն ներկայացնում են սնդիկի բարձր և ցածր պարունակությամբ ձկների ցանկը:
Սնդիկի մակարդակը հաշվարկվել է FDA տվյալների կիրառմամբ: Զեկույցում ասվում է, որ հղիներն ու կերակրող մայրերը պետք է խուսափեն ձկների հետևյալ տեսակների ընդունումից՝ բծավոր ձուկ (tilefish), շնաձուկ, թրաձուկ, հոլփոսթեթ (մեծագլուխ). մեծաչք թունա ձուկ, մարլինա (ճառագայթալողակ ձկներ), թագավորական թյունիկ:
Սնդիկի ցածր պարունակությամբ ձկներն իրենց մեջ ներառում են ամենատարածված տեսակները: Շաբաթական երկու-երեք անգամ ճաշացանում պետք է լինեն անձրուկ (անչոուս), սկումբրիա, պերկես, յուղաձուկ, լոքո, ձողաձուկ, տափակաձուկ, խեկ, ծովատառեխ, երկանաձուկ, սաղմոն, սարդինաձուկ, ծովային խեցիներ, ծովախեցգետիններ, կորյուշկա, կաղամար կամ իշխան:
Շաբաթը մեկ անգամ թույլատրվում է ծածան, ծովային և օվկիանոսային պերկես, վահանաձուկ, սպիտակ թունա ձուկ:
FDA-ն հայտարարում է, որ հղի կանանց 50%-ն ուտում է ավելի քիչ ձուկ և ծովամթերք, քան խորհուրդ է տրվում: Այսպիսով, ձուկը բացառապես օգտակար մթերք՝ մեծ քանակությամբ սպիտակուցների և առողջարար ճարպերի շնորհիվ: Այս սննդանյութերը նպաստում են երեխայի նորմալ աճին և զարգացմանը:
Հիշեցնենք, որ սնդիկը բացասաբար է ազդում պտղի նյարդային, իմունային և մարսողական համակարգերի, ինչպես նաև նրա ուղեղի, երիկամների, մաշկի և աչքերի վրա: Գոյություն ունի տեսություն, ըստ որի այս նյութի թունավոր ազդեցությունը յուրաքանչյուր տարի եվրոպական երկրներում ծնվող 1.5-2 մլն երեխայի մոտ ցածր IQ-ի պատճառ է:
