Ծիթրոնը որպես բուժիչ միջոց

Դիտումներ 360
Ծիթրոնը որպես բուժիչ միջոց

Ծիթրոնը (ծոթրին) անանուխների դասին պատկանող ամենահայտնի բույսերից մեկն է:

  • Ծիթրոնը մանրէները ոչնչացնելու, բորբոքվածությունը նվազեցնելու ու գրգռվածությունը թուլացնելու հատկություններով է օժտված: Այն ավելացնում են մաշկի խնամքի համար նախատեսված միջոցների մեջ, իսկ խոհարարները սիրում են այն ուտեստների մեջ օգտագործել:
  • Ծիթրոնը ոչնչացնում է ստրեպտոկոկը, հերպեսը, կանդիդոզը (սնկային ինֆեկցիա) և գրիպի վիրուսը:
  • Այս բույսը խթանում է արյան սպիտակ բջիջների առաջացումն ու նյութափոխանակությունը: Սա հիանալի մաքրող միջոց է և հարմար է օրգանիզմի դետոքսիկացիայի համար:

Առողջության համար օգուտը

  • Ծիթրոնի մեջ եղած միակցությունները թեթևացնում են գրիպը, մրսածությունը, ասթման, կոկորդի ցավը, հազը, բրոնխիտն ու լարինգիտը:
  • Կոկորդի, քթի և թոքերի հետ կապված խնդիրների դեպքում լավագույն լուծումը ծիթրոնի գոլորշին շնչելն է:
  • Օգտագործեք ծիթրոնի լուծույթը բերանի խոռոչը ողողելու ու մանրէներից ազատվելու համար:
  • Վերջին հետազոտությունների համաձայն ծիթրոնի յուղը հիանալի միջոց է չոր հազը բուժելու համար:
  • Այս բույսը կարող եք օգտագործել նաև դեպրեսիան, խրոնիկ հոգնածությունը, անքնությունը բուժելու համար: Այն խթանում է արյան շրջանառությունը, նորմայի է բերում ճնշումն ու լավացնում է հիշողությունը, մտածական պրոցեսների որակը:
    Վիրաբույժներն օգտագործում են ծիթրոնի եթերայուղը վիրահատելուց առաջ ձեռքերը մանրէազերծելու համար:
  • Մեկ այլ ֆրանսիական հետազոտություն ցույց է տվել, որ ծիթրոնը 3 ժամվա ընթացքում սպանում է մանրէների 90 տոկոսը:

Ծիթրոնի օգտագործման այլ եղանակներ

  • Այն ուժեղ միզամուղ միջոց է
  • Վերացնում է միզապարկի ինֆեկցիաները
  • Բուժում է սնկային ինֆեկցիաները
  • Բուժում է ոտքի սունկը
  • Ուժեղ մանրէազերծող միջոց է ձեռքերի համար
  • Վերացնում է մկանային ցավերը, սպորտային վնասվածքները, հոդատապը ու արտրիտը
  • Բուժում է ձեռքերի գրգռվածությունն ու միջատների խայթոցները
  • Վերացնում է բշտիկները
  • Հիանալի տոնիկ է մազերի համար
  • Կարգավորում է դաշտանը
  • Ոչնչացնում է մանրէները
  • Բուժում է մաշկային վնասվածքները
  • Մեծացնում է օմեգա 3 ճարպաթթուների քանակությունը ուղեղում, երիկամներում և սրտում

 

Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=16244&l=am

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը