Ծիրան. Միրգ, որը պետք է շատ օգտագործեն հղիները, երեխաները, այն օգտակար է մարսողությոնը, սրտին, ճնշմանը, մաշկին ...

Դիտումներ 1082
Ծիրան. Միրգ, որը պետք է շատ օգտագործեն հղիները, երեխաները, այն օգտակար է մարսողությոնը, սրտին, ճնշմանը, մաշկին ...

Դիետոլոգները վաղուց համակարծիք են այն հարցում, որ ծիրանի օգտագործումը չափազանց օգտակար է հղի կանանց ու երեխաների համար. բարելավում է նյութափոխանակությունն ու մարսողությունը, իսկ երկաթի մեծ քանակության շնորհիվ` ծիրանի հյութը լավ ազդեցություն է ունենում արյուն մատակարարող օրգանների վրա:

Ծիրանի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ կարոտին, որն օգնում է պաշտպանել օրգանիզմը միզածորանի, ստամոքսի և թոքերի քաղցկեղից: Պատկերացնո՞ւմ եք: Բայց որպեսզի հասնեք այսպիսի անհավանական պաշտպանության, անհրաժեշտ է ամեն օր ուտել 5-6 հատ թարմ ծիրան:

Ժամանակակից աշխարհում հաճախ տառապում ենք արագ հոգնելիությունից և կենսական ուժի պակասից: Բայց շնորհիվ ծիրանի մեջ պարունակվող մագնիումի և ֆոսֆորի՝ կարելի է դա շուտ լուծել: Ծիրանը բարելավում է նաև ուղեղի ակտիվությունը: Ուղղակի Ձեր ռացիոնում ծիրան ավելացրեք:

Եթե օրական օգտագործեք գոնե 100 գ ծիրան, ապա կարելի է անցավ և արագ ազատվել մարսողության հետ կապված պրոբլեմներից: Ծիրանը հատկապես օգտակար է աղեստամոքսային տրակտի պրոբլեմներ ունեցող մարդկանց համար:

Ծիրանն իր մեջ պարունակում է ռեկորդային քանակությամբ ֆլավոնոիդներ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում անոթների վրա և պնդացնում են դրանց պատերը: Ծիրան խորհուրդ է տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր ունեն երակների վարիկոզային լայնացում:

Ծիրանը հանդիսանում է նաև գերազանց կոսմետիկ միջոց: Ծիրանից պատրաստված դիմակն օգնում է թարմացնել մաշկը և հարստացնել այն վիտամիններով և միկրոէլեմենտներով:

 


Ծիրանը շատ արդյունավետ հակամիկրոբային միջոց է: Դրա համար ինֆեկցիոն հիվանդության առաջին իսկ նախանշանների դեպքում անհրաժեշտ է ծիրանի հյութ օգտագործել:

Ծիրանը կալիումի պարունակությամբ ռեկորդակիր է, դրա համար էլ այն անհրաժեշտ է մարդկանց համար, ովքեր ունեն սրտանոթային պրոբլեմներ: Կալիումն օգտակար է առիթմիայի, ստենոկարդիայի և արյան բարձր ճնշման դեպքում:

Օրգանիզմի կարոտինի օրական պահանջը կարելի է բավարարել 150 գ հյութ խմելով: 100 գ ծիրանն արյունաստեղծ համակարգի վրա ազդում է այնպես, ինչպես 250 գ թարմ լյարդը:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը