Չինական յուրահատուկ տորթի բաղադրատոմս


Բաղադրամասեր՝
2 հատ ձու
250 գրամ շաքարավազ
250 գրամ թթվասեր
1,5 բաժակ ալյուր
1 թեյի գդալ սոդա՝ բացած քացախով
1 տուփ վանիլային շաքար
Կրեմ՝
1 տուփ թթվասեր
400 գրամ շաքարավազ։
50 գրամ ժելատին
150 գրամ ջուր
Ելակ
Պատրաստման եղանակ՝
Ձուն, շաքարն ու վանիլային շաքարը հարել։
Ավելացնել թթվասերն ու սոդան, խառնել։ Ավելացնել ալյուրը։
Թխել 180 աստիճանով։
Թխվելուց հետո մանրացնել խմորը։
Կրեմ՝
Ժելատինը ջորվ բացել։ Թթվասերն ու շաքարը միախառնել ու ավելացնել ժելատինին։
Խորը ամանի մեջ առաջին շերտով շարել ելակը, հետո մանրացրած խմորը, կրեմը։ Այդպես շարունակ։ Դնել սառնարն 5-6 ժամ։ Մատուցել՝ հակառակ շրջելով ամանը և դատարկելով տորթը ամանի մեջ։
