Չինացիները բացահայտել են շոգի դեմ ամենալավագույն միջոցը

Դիտումներ 527
Չինացիները բացահայտել են շոգի դեմ ամենալավագույն միջոցը

Չինացիները հնագույն ժամանակներից մեծ ուշադրություն են դարձել այս կամ այն սննդամթերքի ազդեցությանը օրգանիզմի վրա և խորհուրդներ են մշակել այն մասին, թե ինչպիսի մթերքներ է պետք ուտել ամռանը և ինչից, ընդհակառակը, պետք է խուսափել։
Այսպես՝ ավանդական չինական բժշկությունը խորհուրդ է տալիս ամռանը սննդակարգում ինչ–որ դառը բան ներառել։ Չինացիները կարծում են, որ դառնահամ մթերքները նպաստում են օրգանիզմից ջերմությունը հանելուն։
Սակայն դրանք պետք է չափի մեջ օգտագործել, թե չէ հնարավոր է լրիվ հակառակ արդյունքը ստանալ:Օրինակ՝ օգտագործեք կանաչի՝ սամիթ, մաղադանոս, հազար, եղինջ եւ այլն։ Խմեք կանաչ եւ խոտաբույսերով թեյ։Հեղուկի պակասն օրգանիզմում կարելի է լրացնել ջրիկ ճաշերի միջոցով։


Որքան էլ շատ ցանկանաք շոգ եղանակին սառը բան խմել, խուսափեք դրանից, քանի որ սառը վատ է ազդում ստամոքսի վրա՝ սառեցնելով այն, իսկ սիրտն էլ իր հերթին փորձում է տաքացնել օրգազնիմը, եւ դրանից հակառակ արդյունքն է ստացվում։

 
 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը