Չի կարելի մազերը բաց գույնի ներկել. Ահա պատճառը
Շատ կանայք նախընտրում են մազերի երանգը միանգամից փոխելու համար դիմել գունաբացմանը: Սակայն գունաբացելուց հետո բախվում են չոր և անառողջ մազեր ունենալու խնդրին: Մազերը գունաթափելը հատկապես վտանգավոր է հղիության շրջանում:
Այն կարող է վատ ազդեցություն ունենալ պտղի զարգացման վրա: Մազերը գունաբացող միջոցները կարող են ոչ միայն մազերի որակի վրա լուրջ ազդեցություն ունենալ, այլ նաև հանգեցնել մազաթափության:
Սխալ ընտրված նյութերը կարող են այրել գլխամաշկը, այնպես որ նախքան մազերը գունաբացելն անպայման խորհրդակցեք մասնագետի հետ:
Իսկ եթե այնուամենայնիվ որոշել եք գունաբացել ձեր մազերը, ապա այն արեք միայ դարչինի օգնությամբ:
Մազերը գունաբացելու համար ձեզ անհրաժեշտ է 4 ճաշի գդալ աղացած դարչին, 100-150 մլ մեղր, 250 մլ մազերի օդափոխիչ միջոց (кондиционера для волос): Անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները խառնել ապակյա կամ կերամիկական ամանի մեջ (խուսափեք մետաղական իրերից):
Լվացեք մազերը շամպունով: Սանրեք փայտյա սանրով, բաժանեք մազափնջերի ու ստացված զանգվածը տարածեք մազերին:
Այս ամենից հետո մազերը ծածկեց լոգանքի համար նախատեսված գլխարկով կամ պոլիէթիլենային տոպրակով, այնուհետև փաթաթեք սրբիչով: Թողեք 1-3 ժամ, ըստ ցանկության, այնուհետև լվացեք մազերը տաք ջրով ու սանրեք մանր ատամներով սանրով, քանի որ կարող են դարչինի կտորներ մնացած լինել մազերի մեջ:
Ճիշտ բաղադրատոմսով մի քանի անգամ գունաբացելու դեպքում հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի: