Չամիչի անհավանական օգտակարությունը լյարդի համար

Դիտումներ 420

Չամիչի անհավանական օգտակարությունը լյարդի համար

Չամիչը պարունակում է այնպիսի մի շերտ, որը կլանում է մեծ քանակի հեղուկ։

 

 

Չամիչի օգտակարությունը բացատրվում է խաղողի օգտակարությամբ, սակայն այն 10 անգամ ավելի շատ արժեքավոր նյութեր է պարունակում, քան խաղողը:

 



Չամիչն ամրացնում է նյարդային համակարգը, լավացնում քունը, հանում լարվածությունը և հոգնածությունը: Իսկ ամենակարևոր հատկությունն այն է, որ մաքրում է լյարդը և կարգավորում աշխատանքը։

 

 

Անհրաժեշտ է լավ լվանալ մի բուռ չամիչ, վրան եռացրած ջուր լցնել և թափել: Այնուհետև չամիչը լցնել բաժակի մեջ և վրան ավելացնել եռացրած-սառեցրած ջուր: Սենյակային ջերմաստիճանում թողնել մեկ օր: Դրանից հետո խմել ստացված թուրմը և ուտել չամիչը: Ավելի լավ կլինի, եթե դա անեք առավոտյան: Թուրմը պատրաստեք շաբաթը 1-2 անգամ, մեկ ամսվա ընթացքում:

 


Այդ ամսվա ընթացքում սննդակարգում պետք է ներառել որքան հնարավոր է շատ թարմ մրգեր և բանջարեղեն, հատկապես բջջանյութով հարուստ խնձոր, բանան, նարինջ, գազար, բազուկ, կաղամբ, ինչպես նաև տարբեր չրեր: Անհրաժեշտ է նաև խմել մեծ քանակությամբ սովորական մաքուր ջուր:



Ամենաընթերցվածը