Բույսեր լյարդի համար

Դիտումներ 960
Բույսեր լյարդի համար

Օշինդր

Օշինդրն օգնում է նույնիսկ խոլեցիստիտի ու հեպատիտի ժամանակ: 2 թեյի գդալ օշինդրի չորացրած տերևների վրա 1.5 բաժակ եռացրած ջուր լցրեք: Խմեք օրվա մեջ 3 անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ: Օշինդրաբուժությունը շարունակել 2-3 շաբաթ: Այս բույսը բարելավում է նաև մարսողությունը, օգնում է ազատվել ասկարիդներից ու օրգանիզմի մյուս մակաբույծներից:

Անանուխ (դաղձ)

5 գրամ անանուխի տերևների վրա 1 բաժակ եռացրած ջուր լցրեք, թողեք 15 րոպե: Խմեք 3 ժամը մեկ՝ 1 ճաշի գդալ: Անանուխը շատ օգտակար է թունավորումների ժամանակ, օգնում է լյարդին ազատվել թունավոր նյութերից ու ավելի շատ լեղի արտադրել:


Կալենդուլա

Կալենդուլան արագացնում է լյարդում փոխանակման գործընթացները, բարելավում է արտազատական ֆունկցիան, ուժեղացնում է լեղու արտադրության պրոցեսը: 2թ.գ. չորացրած ծաղիկների վրա 2 բաժակ եռացրած ջուր լցրեք, թողեք 1 ժամ, քամեք: Լուծույթից օրվա մեջ 4 անգամ կես բաժակ խմեք:

Երիցուկ

1ճ.գ. չոր երիցուկի վրա 1 բաժակ եռացրած ջուր լցրեք, թողեք 20 րոպե: Օրվա մեջ երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան խմեք կես բաժակ: Երիցուկն օգնում է լյարդի ցավերի ժամանակ, արագ վերացնում է սպազմաները, հանգստացնող ազդեցություն է գործում ողջ օրգանիզմի վրա:

Արևքուրիկ

1 ճաշի գդալ արևքուրիկի վրա 1 բաժակ եռացրած ջուր լցրեք, եռացրեք 15 րոպե: Թողեք հովանա 20 րոպե: Օրգտագործեք օրվա մեջ 3 անգամ: Այս բույսը կօգնի վերացնել բորբոքային պրոցեսները, կամրապնդի ողջ օրգանիզմն ու կհանգստացնի նյարդային համակարգը:

Այս բույսերը կարելի է օգտագործել առանձին-առանձին, կարելի է նաև համատեղել: Երկրորդ դեպքում ևս արդյունքը լավ կլինի: Նրանք լավ համատեղվում են և մեծացնում են մեկը մյուսի օգտակար հատկությունների ազդեցությունն օրգանիզմի վրա:

Շատ օգտակար է բույսերի այս եփուկներն օգտագործել անտիբիոտիկներով բուժվելուց հետո: Դրանք կօգնեն լյարդին ազատվել թույներից: 

 

Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=16344&l=am

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը