Բուժիչ միրգ․ ամեն օր կիվի ուտելու լուրջ պատճառներ

Դիտումներ 316
Բուժիչ միրգ․ ամեն օր կիվի ուտելու լուրջ պատճառներ

Կիվին ամենահամեղ մրգերից մեկն է, որը մեծ քանակով վիտամիններ, ածխաջրեր, սպիտակուցներ, բջջանյութ և այլ կարևոր միկրոէլեմենտներ է պարունակում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ մի շարք պատճառներ կան՝ ինչու է հարկավոր կիվին ամեն օր ներառել ձեր սննդակարգ։


 

Կիվին կարող է օգնել նաև օրգանիզմից դուրս բերել ավելորդ աղերը։ Այս միրգը հարուստ է հանքանյութերով՝ մանգան, պղինձ, կալիում։ Առաջին երկուսն օրգանիզմին օգնում են թարմացնել բջիջներն ու հյուսվածքները։ Կալիումը կարգավորում է օրգանիզմում հեղուկի մակարդակն ու սրտի ռիթմը։ Արդյունքում՝ այն կարևոր նշանակություն ունի սիրտ-անոթային համակարգի առողջության ամրապնդման համար։ Կիվին հարուստ է միկրոէլեմենտներով, որոնք կարող են խոչընդոտել հիպերտոնիայի զարգացմանը, սրտային անբավարարության առաջացմանը, ամրացնել անոթների և մազանոթների պատերը՝ նվազեցնելով աթերոսկլերոզի և թրոմբոզի առաջացման հավանականությունը։

Կիվիի բաղադրության մեջ առկա է նաև լյուտեին․ այս նյութը խոչընդոտում է տարիքի հետ տեսողության վատացմանը; Այն աչքերը պաշտպանում է նաև ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։ Օրգանիզմն ինքնուրույն լյուտեին չի սինթեզում, այդ պատճառով այն հարկավոր է ստանալ սննդի միջոցով։

Կիվին օգնում է նաև լավ քնել, առողջացնել մաշկը։ Medical News Today-ի տվյալներով՝ կիվին լավացնում է քնի որակը։ Կիվիի հիմքով դիմակներն էլ օգնում են կանխարգելել մաշկի վնասումն արևի ճառագայթներից և շրջակա միջավայրի աղտոտվածությունից, որը  կնճիռների պատճառ է դառնում։

Աղբյուր ՝ https://168.am/2018/06/24/971687.html

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը