Բուժիչ կոկտեյլներ. ամենաօգտակար համադրությունները

Ինչը կարող է ավելի օգտակար լինել, քան մրգերի ու բանջարեղենի թարմ քամված հյութերը (սմուզի):
Fithacker.ru-ն ներկայացնում է ամենից օգտակար բանջարեղենի, մրգերի ու համեմունքների ցանկը, որոնց մի քանի համադրություններ իսկական վիտամինային ռումբ են օրգանիզմի համար ու օգնում են ամրապնդել առողջությունը:
Միայն մեկ կարևոր պահ. դրանք պետք է խմել անմիջապես պատրաստելուց հետո: Ոչ մի դեպքում չի կարելի դրանք պահել. այդպես կկորի նրանցում եղած օգտակար նյութերի մեծ մասը:
- Գազար+Կոճապղպեղ+Խնձոր- ամրապնդում է իմունիտետը
- Խնձոր+Վարունգ+Նեխուր- պրոֆիլակտիկ միջոց է քաղցկեղի դեմ, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակությունը, օգնում է ստամոքսի խանգարման ու գլխացավի դեպքում
- Լոլիկ+Գազար+Խնձոր- Բարելավում է մաշկի գույնը, վերացնում է բերանի տհաճ հոտը
- Կծու բիբար+Խնձոր+Կաթ- Կանխում է բերանի հոտն ու իջեցնում է ջերմաստիճանը
- Նարինջ+Կոճապղպեղ+Վարունգ- Բարելավում է մաշկի գույնը, խոնավացնում է այն, իջեցնում ջերմաստիճանը
- Անանաս+Խնձոր+Ձմերուկ- Օրգանիզմից դուրս է բերում աղերը, սնուցում է միզապարկն ու երիկամները
- Խնձոր+Վարունգ+Կիվի- Բարելավում է մաշկի գույնն ու խոնավությունը
- Տանձ+Բանան- Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը
- Գազար+Խնձոր+Տանձ+Մանգո- Բարձրացնում է մարմնի ներքին ջերմաստիճանը, պայքարում է թույների դեմ, իջեցնում է արյան ճնշումը, պայքարում է օրգանիզմի ընդհանուր թթվայնության դեմ
- Խաղող+Ձմերուկ+Կաթ- Վիտամին C, Վիտամին B2: Մեծացնում է բջիջների ակտիվությունն ու բարձրացնում օրգանիզմի իմունիտետը
- Պապայա+Անանաս+Կաթ- Վիտամին C, E, երկաթ: Լավացնում է մաշկի գույնն ու նյութափոխանակությունը
- Բանան+Անանաս+Կաթ- Հարուստ է վիտամիններով ու սննդանյութերով, օգնում է փորկապության դեպքում
Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=16663&l=am
