Բուժեք շաքարը, քաղցկեղը, սիրտը, կանխեք մազաթափությունը և այլն


Նռան հյութը կարող է օգնել հաղթահարել աշխատանքային սթրեսը: Փորձարկման ընթացքում գիտնականները պարզել են, որ նռան հյութը թույլ է տալիս նվազեցնել սրտի աշխատանքի արագությունը և լավացնել տրամադրությունը:
Մեկ ամսվա ընթացքում ամեն օր նռան հյութ խմելով կարելի է ազատվել ճարպային բջիջներից որովայնի շրջանում: Մասնագետները նռան հյութին են վերագրում նաև հակաքաղցկեղային հատկանիշներ, ինչպես նաև սրտային հիվանդությունների և ծերացման գործընթացի դեմ պայքարելու ունակություններ:
Կանոնավոր նռան հյութ սննդակարգում օգտագործելն ամրացնում է մազարմատները, մազերը ստանում են փայլ ու առողջ տեսք:
Այսպիսով՝ սննդակարգում ներառիր նռան բնական հյութ, և արդյունքը երկար չի սպասեցնի:
Ապահովելով արյունատար անոթների պատերի ճկունությունը, նվազեցնելով արյան մեջ պարունակվող վատ խոլեստերինի քանակը և ավելացնելով լավ խոլեստերինի քանակը՝ նուռն անգնահատելի է սրտի աշխատանքի համար: Այն նաև նվազեցնում է աթերոսկլերոզի հավանականությունը, ինչը սրտի արատի հիմնական պատճառներից է:
Չնայած նռան հյութը պարունակում է ֆրուկտոզա՝ այն, մյուս մրգերի նման, չի բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը: Հետազոտությունները ցույց են տվել, որ 2 շաբաթ ամեն օր նռան հյութ խմելուց հետո շաքարախտով հիվանդների արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում չի արձանագրվել:
Նռան հյութը պայքարում է մարմնում առկա ազատ ռադիկալների դեմ և կանխում քաղցկեղի առաջացումը: Շնորհիվ մեծաքանակ հակաօքսիդանտների՝ օգնում է արյան սպիտակ գնդիկներին չեզոքացնել մարմնում տոքսինները, հանգեցնելով առողջ իմունային համակարգի ձևավորմանը: Ավելին՝ այն արգելափակում է արոմատազները, որոնք անդրոգենը փոխակերպում են էստրոգենի, հորմոնի, որը էական դեր է խաղում կրծքի քաղցկեղի ձևավորման գործում:
