Բուժեք դիաբետը և բարձր ճնշումը առանց դեղամիջոցների

Գետնախնձորը շատ օգտակար ու բուժիչ բանջարեղեն է: Այն հայտնի է նաեւ որպես Helianthus tuberosus, համարվում է ավանդական բժշկության մեջ վաղուց օգտագործվող բույս: Այն պարունակում է շատ քիչ կալորիա, ինչն էլ համարվում է հիանալի միջոց նիհարելու համար:
Անվտանգ է նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր մարսողության խանգարումներ ունեն՝ շնորհիվ իր մեջ առկա մանրաթելերի, որոնք կարգավորում են մարսողությունը, հարուստ է նաեւ անհրաժեշտ վիտամիններով եւ հանքանյութերով: Գետնախնձորը հարուստ է կալիումով, որն օգնում է կարգավորել արյան ճնշումը, ինչպես նաեւ սրտի եւ մկանների ճիշտ աշխատանքը: Կալիումը կարգավորում է նաեւ օրգանիզմի ջրի մակարդակը եւ նյարդային ազդակների փոխանցումը:
Կես բաժակ գետնախնձորը պարունակում է մեկ օրվա համար անհրաժեշտ հանքային նյութերի 20 տոկոսը, սակայն պարունակում է նաեւ այնպիսի սննդարար նյութեր, ինչպիսիք են ինսուլինը, կալցիումը, երկաթը, մագնեզիումը, А, В, С եւ D վիտամինները, ինչպես նաեւ անփոխարինելի ամինաթթուներ:
Գետնախնձորը կարելի է օգտագործել հում, եփած կամ տապակած վիճակում, շատերն այն օգտագործում են աղցանի մեջ:
