Բրոկոլին համարվում է լավագույն բնական միջոցը թոքերու մաքրելու համար

Դիտումներ 323
Բրոկոլին համարվում է լավագույն բնական միջոցը թոքերու մաքրելու համար

Բրոկոլին բանջարեղենի մեզ հայտնի ամենաօգտակար տեսակներից մեկն է։ Այն մեծ քանակությամբ միկրոտարրեր և մակրոտարրեր է պարունակում, ինչպես նաև վիտամիններ և օգտակար այլ նյութեր, օժտված է պաշտպանական, հանգստացնող, հակաբորբոքային, հակաքաղցկեղային, երիտասարդացնող հատկություններով։

 

 

Բրոկոլին օգնում է իմունային համակարգին պաթոգեն բակտերիաները թոքերից դուրս բերել: Գաղտնիքը կայանում է հատուկ միացության մեջ: Այժմ այն փորձարկվում է թոքերի տարատեսակ հիվանդություններ ունեցող մարդկանց վրա: Արյան սպիտակ բջիջները` մակրոֆագերը, վերացնում են օտար նյութերն ու բակտերիաները, որոնք հավաքվում են թոքերում: 

 


Ծխող մարդկանց մոտ այս համակարգը խախտված է, ինչի հետևանքով ծխողներն ավելի հաճախ են տարատեսակ վարակների զոհ դառնում: Այնպես, որ թոքերը մաքրելու համար հաճախ օգտագործեք բրոկոլի:

Բրոկոլին նաև օգնում է պայքարել սթրեսի դեմ, կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը։

 

 

Նպաստում է ոսկրային հյուսվածքի ամրացմանը։

Խորհուրդ է տրվում հղի և հղիություն պլանավորող կանանց, քանի որ այն մի քանի անգամ նվազեցնում է պտղի պաթոլոգիաների առաջացման հավանականությունը։

Շատ օգտակար է նաև երեխաների համար։ Այն մթերքներից է, որ կարելի է տալ երեխային սկսած 7-8 ամսականից։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը