Բրոկոլի. Ամենաօգտակար բանջարեղենը, հատկապես կանաց համար

Դիտումներ 280
Բրոկոլի. Ամենաօգտակար բանջարեղենը, հատկապես կանաց համար

Բրոկոլին ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է: Բրոկոլին չի դադարում աշխարհին զարմացնել իր նորանոր օգտակար հատկություններով: 

 


Մասնագետները բացահայտել են, որ բրոկոլիի մեջ պարունակվող սուլֆորաֆանը դանդաղեցնում է հոդերի աճառի քայքայումը` մի երևույթ, որը փոխկապակցված է սաստիկ ցավային համախտանիշի և բարձր հաշմանդամության հետ:Ինչպես տերևները, այնպես էլ՝ ցողունը, պարունակում են մեծ քանակությամբ մանրաթելեր:

 


Մինչև ամբողջ բանջարեղենը խաշելը, սկզբում խաշեք ցողունը: Առհասարակ, փոձեք ոչ թե խաշել այն, այլ պարզապես լվանալուց հետո վրան մի քանի անգամ եռացրած ջուր լցնել: Այդպես ավելի լավ կպահպանվեն վիտամինները:

 

 

 

Այս բանջարեղենը հատկապես օգտակար է դեռահաս աղջիկների, հղի կանանց և տարեց տիկնանց համար:

Ավելի վաղ ապացուցվել է, որ բրոկոլին մեծացնում է NRF2 գենի ակտիվությունը, որը թոքերի բջիջները պաշտպանում է թունավոր նյութերի ազդեցությունից:

Դրանից բացի՝ բրոկոլին օգնում է վերականգնել օրգանիզմի դիմադրողական ֆունկցիաները և դանդաղեցնում է ծերացման գործընթացը:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը