Բրինձը պատրաստելու կանոնները

Դիտումներ 331
Բրինձը պատրաստելու կանոնները

Հաճախ իդեալական, իրարից անջատված, մարգարտանման բրինձ ստանալու փոխարեն եփելիս շիլայանման զանգված է ստացվում: Դրա պատճառը բրնձի մեջ առկա օսլան է, որն էլ նման արդյունքի է հանգեցնում:

Եփելիս իրարից անջատված, փխրուն բրինձ ստանալու համար պետք է հետևել 6 կարևոր կանոնի:

  1. Թավայի ընտրությունը հաջողության առաջին կետն է: Բրինձ եփելու համար խորհուրդ չի տրվում էմալապատ թավա օգտագործել: Դրա մեջ երբեք իդեալական փխրուն բրինձ չի ստացվի: Եթե չեք ուզում բրինձը թավայի հատակին ու պատերին կպչի, խուսափեք այս նյութից պատրաստված թավա օգտագործելուց:
  2. Ջրի ու բրնձի հարաբերակցությունը: Լավագույն տարբերակը 1:1-ն է, այն է մեկ բաժակ բրնձին մեկ բաժակ ջուր: Միայն բաղադրիչների նման համադրությամբ կարելի է իդեալական արդյունք ստանալ: Եթե ջուրը շատ լցնեք, բրինձը չի հասցնի այն ներծծել, արդյունքում էլ չեք խուսափի համեղ ուտեստի փոխարեն շիլայանման զանգված ստանալուց:

  1. Եփելուց առաջ բրնձի նախապատրաստումը: Ասիական երկրներում բրինձը եփելուց առաջ ամենաքիչը 7 անգամ լվանում են: Այս մեթոդից օգտվելը ենթադրում է, որ ջուրը կմաքրի բրնձի օսլան: Բրինձը պետք է լվանալ այնքան անգամ, մինչև ջուրը բյուրեղյա մաքուր լինի:
  2. Եփելուց առաջ խորհուրդ է տրվում բրնձի վրա բուսական յուղ լցնել (արևածաղկի կամ ձիթապտղի)՝ 1 բաժակ բրնձին 1 ճաշի գդալ հարաբերակցությամբ: Միայն դրանից հետո վրան կարելի է ջուր ավելացնել ու եփել:
  3. Բրինձը եփել կարելի է միայն թույլ կրակի վրա:
  4. Բրինձը եփելու ընթացքում ոչ մի դեպքում չի կարելի այն խառնել: Երբ բրնձի վրա լցրած աղ արած ջուրը սկսի եռալ, խուսափեք այն խառնելուց: Իսկ խառնել կարելի է միայն վերջում, սեղանին մատուցելուց առաջ: Եվ ընդհանրապես, պատրաստ լինելուց հետո պետք է թողնել ուտեստը 15 րոպե հանգստանա, առանց թավայի վրայից կափարիչը հանելու:
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը