Բոզբաշ․ Հայկական խոհանոցի համեղ ճաշատեսակի պատրաստման եղանակը
Դիտումներ 1511
Բոզբաշը հայկական ճաշատեսակ է,որի հիմնական բաղադրիչը ոչխարի միսն է և տարատեսակ բանջարեղենները։
Հայկական խոհանոցում պատրաստվում է բոզբաշի տարբեր տեսակներ՝ ձմեռային բոզբաշ, ամառային բոզբաշ, Էջմիածինի, Սիսիանի, Երևանի: Այսօր ձեզ կներկայացնենք Էջմիածնի նոզբաշի պատրաստման եղանակը։
Բաղադրամասեր
1,3 կգ ոչխարի միս,
1 կգ կարտոֆիլ,
250 գ գլուխ սոխ,
100 գ հալած յուղ կամ կարագ,
100 գ լոլիկ,
300 գ սիսեռ,
250 գ բուլղարական տաքդեղ,
250 գ բամիա,
500 գ սմբուկ,
համեմ, ռեհան և մաղադանոս 30-ական գ,
աղ պղպեղ,
Պատրաստման եղանակը
Ոչխարի կրծքամիսը լվանալ,կտրատել 30-40 գ կտորներով,դնել կաթսան, վրան լցնել սառը ջուր ծածկել և մեղմ կրակով եփել մինչև կիսապատրաստ լինելը, պարբերաբար քաշել քափը: Մնացած բաղադրիչները կտրատել, լցնել կաթսայի մեջ, տապակել և վրան ավելացնել ոչխարի մսերն ու ապուրը և եփել մինչև պատրաստ լինելը։
Մատուցելուց 15 րոպե առաջ բոզբաշին աղ գցել, ավելացնել կտրտած լոլիկ և համեմունքային կանաչի:
Ամենաընթերցվածը