Բոլորս սիրում ենք Վրացական խոհանոցի շատ համեղ ուտեստ Պխալի

Դիտումներ 467

Բոլորս սիրում ենք Վրացական խոհանոցի շատ համեղ ուտեստ Պխալի

Բաղադրիչներ`
բազուկի տերևներ – 1 փունջ,
սխտոր – 1 պճեղ,
համեմ – 1 փունջ,
ընկույզ – 1 բաժակ,
կարմիր կծու պղպեղ,
աղ,
քացախ – 2 ճ.գդ.



Մի կապ բազուկի տերևները մաքրել, լվանալ, եփել աղաջրի մեջ:

Սխտորը, համեմը, ընկույզը մսաղացով անցկացնել:

Աղ, կծու պղպեղ ավելացնել, քացախ լցնել վրան: Ստացված զանգվածից պատրաստել կոտլետներ:

Պխալին պատրաստվում է նաև կաղամբով, կանաչ լոբով: Մատուցել կարելի է հենց այդպես կամ խավարտի հետ:

 



Ամենաընթերցվածը