Բոլորիս կողմից սիրված լազանյան լավաշով բաղադրատոմս
Դիտումներ 203
Բաղադրիչներ՝
աղացած միս – 500 գր.,
սոխ – 2 գլուխ,
համեմ, չորացրած ծիթրոն,
աղ, սև աղացած պղպեղ,
լավաշ – 4 հատ,
պանիր – 200 գր.,
ձու – 1 հատ,
կարագ – 40 գր:
Պատրաստման եղանակը՝
Աղացած մսին ավելացնել կես բաժակ ջուր և եփել մարմանդ կրակի վրա:
Սոխը աղալ, կարագով տապակել, խառնել եփվող մսի զանգվածին, երբ կաթսայում հեղուկ մաս չմնա:
Ավելացնել աղացած համեմն ու փշրել ծիրթոնը, աղ, պղպեղ անել, խառնել, վերցնել կրակից:
Տապակին կարագ կամ ձեթ քսել, փռել առաջին լավաշը, վրան տարածել մսի կեսը:
Հաջորդ լավաշով ծածկել, վրան տարածել նախապես քերած պանիրը:
Վրան դնել մյուս լավաշը, մսի մնացած մասը տարածել վրան: ծածկել վերջին շերտով, վրան ձու քսել:
Դնել ջեռոցը 10 -12 րոպեով, մինչև կարմրի:
Ամենաընթերցվածը