Բոլորիս կողմից շատ սիրված հարիսա։ Բաղադրատոմսը և պատրաստման եղանակը


Բաղադրիչներ.
հավի միս – 1 կգ,
ձավար – 500 գ,
աղ ըստ ճաշակի,
յուղ
Ձավարը մի քանի ժամ թրջել սառը ջրով:
Հավի միսը կտրատել, դնել կաթսայի մեջ, վրան լցնել ձավարը, լցնել այնքան ջուր, որ 4-5 մատ ծածկի կաթսայի պարունակությունը:
Եռալուց սկսած փրփուրը հեռացնել:
Եփել մարմանդ կրակով: Երբ թանձրանա, սկսել խառնել փայտե գդալով:
Եփել այնքան, որ դառնա ծորուն միատարր շիլա:
Պարբերաբար խառնել, որ չկպչի:
Ընթացքում առանձնացած ոսկորները հանել:
Վերջում աղ անել:
Մատուցել` ափսեի մեջ յուղ դնելով: Եթե սիրում եք դարչին, յուղի վրա կարելի է մի քիչ դարչին ցանել:
