Բոլորիս կողմից շատ սիրված թփով տոլմայի բաղադրատոմս

Դիտումներ 423
Բոլորիս կողմից շատ սիրված թփով տոլմայի բաղադրատոմս

Բաղադրիչներ.
տավարի աղացած միս – 1 կգ,
սոխ – 2-3 գլուխ,
թարմ կանաչի (համեմ, մաղադանոս, ծիթրոն),
աղ, սև և կարմիր աղացած պղպեղ,
բրինձ – կես բաժակ,
խաղողի տերևներ,
սոուս.
մածուն – 250գ,
սխտոր – 2 ատամիկ

 

 


Միսը աղալ:

Սոխը, կանաչին մաքրել, լվանալ, մսաղացով անցկացնել:

Աղ, սև և կարմիր պղպեղ ցանել մսին, ավելացնել աղացած սոխն ու կանաչին, խառնել:

Բրինձը մաքրել, լվանալ, ավելացնել խճողակին:

Եթե միսը յուղոտ չէ, մի փոքր կարագ հալեցնել ջրի մեջ, լցնել մսի վրա, խառնել:

Խաղողի տերևները մի քանի վայրկյան գցել եռացող ջրի մեջ, ապա հանել, դնել քամիչի վրա:

Կոթերը հեռացնել:

Ամեն տերևի վրա մի գդալ միջուկ դնել, փաթաթել:

Խիտ շարել կաթսայի մեջ, վրան ծածկել տափակ ափսեով, սառը ջուր լցնել:

Ջուրը պիտի փոքր-ինչ ծածկի տոլմաները:

Եփել մարմանդ կրակով այնքան, մինչև բրինձը եփվի:

Մատուցել մածուն-սխտորով սոուսի հետ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը