Բնական միջոցներ յուղոտ մաշկի խնամքի համար: Գրում է med.tert.am-ը


Յուղոտ մաշկը հաճախ է բորբոքվում և կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, ուստի հարկավոր է ընտրել խնամքի այնպիսի միջոցներ, որոնք ոչ միայն կմաքրեն մաշկը և կազատեն յուղոտ փայլից, այլև կհանգստացնեն այն, կչորացնեն, կթարմացնեն և կկանխեն բշտիկների և բորբոքումների առաջացումը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում յուղոտ մաշկի համար նախատեսված երկու միջոց, որոնք պարունակում է միայն բնական բաղադրիչներ և կօգնեն ազատվել նման խնդիրներից:
1-ին միջոցը.
Բաղադրությունը.
· 1 ձվի սպիտակուց,
· 1 թեյի գդալ կիտրոնի հյութ:
Օգտագործման եղանակը.
Դիմակը պատրաստելու համար հարկավոր է լավ հարել ձվի սպիտակուցը, այնուհետև ավելացնել կիտրոնի հյութը, խառնել և ստացված զանգվածը քսել մաշկին: Դիմակը թողնել 10-15 րոպե, այնուհետև լվացվել սառը ջրով:
2-րդ միջոցը.
Յողոտ մաշկը թարմացնելու և փոքր-ինչ չորացնելու հիանալի միջոց է նաև կեֆիրը: Այն հարկավոր է բամբակյա տամպոնի միջոցով քսել մաշկին, թողնել 15 րոպե, այնուհետև լվացվել մաքուր ջրով:
