Բնական միջոց, որը կմաքրի ատամների փառը, կսպիտակեցնի այն և կվերացնի բերանի տհաճ հոտը


Ատամները դեղնավուն երանգ են ձեռք բերում բազմաթիվ պատճառներով: Դա կարող է լինել մի քանի տարի շարունակ՝ ծխելու, հաճախակի թեյ և սուրճ օգտագործելու պատճառով: Բնական ճանապարհով մի քանի ձևով կարելի է սպիտակեցնել ատամները:
Ատամնաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Նաումիվակինը առաջարկում է ատամների խնամքի և գեղեցկացման արդյունավետ բաղադրատոմս: Այն օգնում է ատամների գրեթե բոլոր հիվանդությունների դեպքում, վայրկենապես սպիտակեցնում է ատամները, քայքայում ատամնաքարը, փակում բերանի խոռոչի փոքրիկ վերքերը, վերացնում տհաճ հոտը:
Ատամները սպիտակեցնելու համար անհրաժեշտ է ՝
1 փոքր գդալ սոդա,
4 թեյի գդալ լիմոնի հյութ
Պատրաստման եղանակը ՝
Հարկավոր է նյութերը խառնել ու թողել 10 րոպե, որից հետո կարող եք ատամի խոզանակի միջոցով լվանալ ատամները: Սա կարող եք անել մեկ անգամ ամեն շաբաթ։
Հիշեք, որ սա չի կարելի անել ամեն օր, այն կքայքայի էմալն ու կվնասի լնդերը:
Մյուս տարբերակը ՝
Խնձորի քացախը խառնեք սննդային սոդայի հետ այնպես, որ ստացվի պինդ զանգված. դրանով անհրաժեշտ է լվանալ ատամները և բերանը ողողել սառը ջրով:
Աշխատեք մշտապես ուտել պինդ մթերքներ՝ խնձոր, բրոկոլի, գազար: Ամենաքիչը երեք անգամ օրվա ընթացքում լվացեք ատամները, հրաժարվեք ծխելուց:
