Բնական միջոց, որի շնորհիվ կարող եք լավացնել ձեր հիշողությունը

Դիտումներ 503
Բնական միջոց, որի շնորհիվ կարող եք լավացնել ձեր հիշողությունը

Մարդը 20 րոպեի ընթացքում միջինը մոռանում է իր լսածի 30%-ը, իսկ կես ժամվա ընթացքում՝ 50%-ը։ Ինչպես լավացնել հիշողությունը՝ հարց, որը ծագում է նույնիսկ երիտասարդ սերնդի մոտ։Կա տեսակետ, որ առանց ավելորդ ջանքերի կարելի է լավացնել հիշողությունը: Հարկավոր է ընդամենը կերակրացանկում ավելացնել հետևյալ մթերքները: 

Խնկունի (розмарин)

 

 

Այս խոտաբույսը հարուստ է տարբեր հակաօքսիդանտներով և կարնիոզինաթթվով, ունակ է լայնացնել ուղեղի անոթների հյուսվածքները: Հետազոտությունները ցույց են տվել, որ նույնիսկ խնկունու բույրը կարող է նպաստել հիշողության կարգավորմանը:

 

Յուղոտ ձուկ

 

 

Սաղմոնի, սկումբրիայի, պալտուսի ու տառեխի մեջ պարունակվում է օմեգա 3, որն իջեցնում է խոլեստերինը և դրական է ազդում գլխուղեղի անոթների վրա: Ձկնամթերքը հարուստ է յոդով, որը նպաստում է գլխուղեղի սնուցմանը:

 


Բրոկկոլի

 

 

Հարուստ է մագնիումով և վիտամին K-ով, որոնք լավացնում են հիշողությունը: Բանջարեղենում կա բոր, որի պակասն օրգանիզմում կարող է բերել հիշողության վատացմանը: 

 

Գազար

 

 

Կարծիք կա, համաձայն որի գազարը նպաստում է գլխուղեղի ուշ ծերացմանը, ինչպես նաև նրանում պարունակող լուտեինը նպաստում է հիշողության բջիջների վաղաժամ մահանալուն: Ընկույզ. Լուտեինի և յոդի պարունակությունն ընկույզում բավական մեծ է, իսկ դրանք ուղեղի սնման համար շատ կարևոր են:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը