Բնական լուծողական միջոց. մաքրեք աղիներն ու ազատվեք ավելորդ հեղուկից

Դիտումներ 368
Բնական լուծողական միջոց. մաքրեք աղիներն ու ազատվեք ավելորդ հեղուկից

Բաղադրիչներ.

• 1 բաժակ սև սալոր
• 1 բաժակ արմավ
• 5 բաժակ եռացած ջուր։

Պատրաստման եղանակը։ Կտրատեք արմավն ու սև սալորը, ավելացրեք ջուրը։ Դրեք կրակի վրա և թողեք այնքան, մինչև ստանաք միասեռ խառնուրդ։ Ճիշտ պատրաստելու դեպքում կստանաք մոտ 20 ճաշի գդալ։ Այն կարող եք ավելացնել նախաճաշին՝ յոգուրտին, վարսակի փաթիլներին, օգտագործել տոսի հացի հետ և այլն։

Կարևոր է։ Հաշվի առեք, որ որոշ դեպքերում փորկապությունը կարող է վկայել առողջական լուրջ խնդիրների առկայության մասին։ Այդ դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը՝ ախտորոշման և հետագա բուժման համար։

Նյութի աղբյուրը ՝ https://168.am/2017/04/07/777982.html

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը