Բնական հոտավետ նյութեր՝ սեփական ձեռքերով


Եթե ուզում եք տանը հաճելի բույր ապահովել ու միաժամանակ օդի քիմիական թարմացուցիչներ չօգտագործել, որոնք կարող են ալերգիայի պատճառ դառնալ ու վնասել առողջությանը, կարող եք տնային պայմաններում ինքներդ բուրավետ նյութեր պատրաստել:
Ահա մի քանի տարբերակ.
Նարինջ, դարչին, մեխակ ու անիսոն
Իդելական ձմեռային բույր է, որը հաճելի մթնոլորտ կստեղծի տանը: Նարինջը կտրատեք, 8-10 կոկոն մեխակ, մի քանի դարչինի փայտիկ ու անիսոնի մի քանի աստղիկ ավելացրեք: Կարող եք փոխել բաղադրիչների հարաբերակցությունը՝ կախված նրանից, թե որ հոտն եք ուզում գերիշխի: Վերջում ջուր ավելացրեք:
Կիտրոն, հազրեվարդ ու վանիլ
Կիտրոնը օղակաձև կտրատեք, դրեք այն ապակե տարայի մեջ, մի քանի կաթիլ վանիլ ու 3-4 ճյուղ հազրեվարդ ավելացրեք: Վերջում վրան ջուր լցրեք:
Լայմ, ծիտրոն, անանուխ ու վանիլ
Կտրատեք լայմը, տեղադրեք ապակե տարայի մեջ, մի քանի կաթիլ վանիլ, մի քանի ճյուղ անանուխ ու ծիտրոն ավելացրեք: Վերջում ջուր լցրեք:
Նարինջ, կոճապղպեղ ու նուշ
Օղակաձև կտրատեք նարինջը, տեղավորեք ապակե տարայի մեջ: Տարբերություն չկա, թե ինչպիսի կոճապղպեղ կօգտագործեք՝ լինի թարմ, թե փոշու տեսքով: Նուշի էսենցիա գնեք, ավելացրեք ստացածին: Վերջում ավելացրեք ջուրը:
Փշատերև, մշկընկույզ ու դափնետերև
Ապակե տարայի մեջ տեղադրեք եղևնու փշերն ու մի քանի դափնետերև: Կոտրեք դրանք, որպեսզի բույրն ավելի ուժեղ լինի: Քերեք մշկընկույզը, լցրեք տարայի մեջ: Ջուր ավելացրեք:
Որպեսզի ստացված լուծույթը սկսի բույր արձակել, այն պետք է տաքացնել: Լուծույթը պահել կարող եք սառնարանում՝ 2 շաբաթ:
