Բնաբուժ Ռուդոլֆ Բրոյսի 42 օրյա դիետան բարձրացնում է իմունիտետը, մաքրում արյունն ու նպաստում քաղցկեղի բուժմանը

Դիտումներ 343
Բնաբուժ Ռուդոլֆ Բրոյսի 42 օրյա դիետան բարձրացնում է իմունիտետը, մաքրում արյունն ու նպաստում քաղցկեղի բուժմանը

Այս ըմպելիքը օգնում է պայքարել քաղցկեղածին բջիջների դեմ: Եվ այս բաղադրատոմսը օգնել է արդեն ավելի քան 45000 քաղցկեղով հիվանդների:


Ռուդոլֆ Բրոյսը  իր ողջ կյանքի ընթացքում իրականացրել է մի շարք հետազոտություններ ու փորձել է գտնել քաղցկեղի բուժման առավել արդյունավետ ու այլընտրանքային բուժման տարբերակներ:Մասնագետը հայտնաբերել է հյութի բաղադրատոմս, որը բարձրացնում է իմունիտետը, մարքում է արյունն ու բարձրացնում է օրգանիզմում էներգիայի մակարդակը:


Ռուդոլֆի կողմից կազմված  42 օրյա հատուկ դիետան իր մեջ ընդգրկում է մեծ քանակությամբ թեյ և բազուկի հիման վրա պատրաստված բուսական ըմպելիք:


Այս բաղադրատոմսի պատրաստման համար մասնագետը խորհուրդ է տալիս ընտրել միայն թարմ ու էկոլոգիապես մաքուր բանջարեղեններ:


Բաղադրիչները՝
• 55% բազուկ
• 20% գազար
• 20% նեխուրի արմատներ
• 3%  կարտոֆիլ
• 2% բողկ


Խառնեք բոլոր բաղադրիչներն ու հարեք այնքան, մինչ ստացվի միատարր զանգված, որից հետո կարող եք այն օգտագործել:


Բազմաթիվ հետազոտությունների արդյունքներ ցույց են տվել, որ բազուկի հյութը նպաստում է քաղցկեղի ու լեյկեմիայի բուժմանը: Բազուկն արդեն վաղուց օգտագործվում է քաղցկեղի տարբեր տեսակների բուժման համար:


Բացի դա, բազուկի հյութը օգնում է ազատվել գլխացավից, ատամի ցավից, օգնում է դիզենտերիայի, մաշկի հետ կապված խնդիրների և դաշտանային ցավերի դեպքում:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը