Բլինչիկի լիստերը պատրաստեք ջերմուկով և տեսեք ինչ իդեալական կստացվեն․ Ահա բաղադրատոմսը

Xohanoc.am-ը ձեզ է ներկայացնում բլինչիկի լիստերի պատրաստման իդեալական բաղադրատոմս ՝ ջերմուկով։ Սոդա չեք լցնում խմորի մեջ, փոխարենը ջերմուկ եք ավելացնում և իհարկե չենք մոռանում կաթը։
Այսպիսով, բլինչիկի լիստերը պատրաստելու համար անհրաժեշտ է ՝
1,5 լ. կաթ,
0,5 լ ջերմուկ,
6 հատ ձու,
6 ճաշի գգդալ բուսայուղ,
600 գր. ալյուր,
1 թեյի գդալ շաքարավազ,
1 թեյի գդալ աղ
Պատրաստման եղանակը
Ձուն սկսում եք հարել և վրան ավելացնում եք շաքարավազը, աղը և բուսայուղը։
Շարունակում եք լավ հարել։
Այնուհետև վրան ավելացնում եք ջերմուկը և կաթը ու շարունակում եք հարել։
Քիչ քիչ ավելացնում եք նաև ալյուրը։
Շարունակում եք հարել մինչ կստանաք միատար զանգված։
Շատ լավ խմոր է ստացվում և Xohanoc.am-ը խորհուրդ է տալիս բլինչիկի լիստերը այս բաղադրատոմսով պատրաստել։
