Բլինչիկի լիստեր պատրաստելիս ես մի գաղտնիք եմ կիրառում և այդպես լիստերը ստացվում են սպիտակ և չեն պոկվում
Դիտումներ 501
Նախ ներկայացնեմ ինչ բաղադրիչներ են հարկավոր, այնուհետև խոսեմ, թե ինչ գաղտնիք պետք է կիրառել։
Բաղադրամասեր
-
0.5 լ. կաթ,
-
2 ձու,
-
2 ճգ. ձեթ,
-
200 գր. ալյուր,
-
1 թգ. շաքարավազ,
-
Աղ,
Պատրաստման եղանակը
-
Ձուն հարել շաքարավազի և աղի հետ միասին:
-
Ավելացնել ձեթը, այնուհետև կաթը և լավ խառնել: Ավելացնել նաև ալյուրը` հարել հարիչով:
-
Թավան ձեթով պատել, լավ տաքացնել կրակի վրա և լցնել խառնուրդը, այնպես շարժել թավան, որ խմորը տարածվի ամբողջ թավայով:
Խոսեմ, թե ինչպես եմ ես այն պատրաստում։ Երբ խմորը պատրաստ է լինում, թողնում եմ 2 ժամ 30 րոպե մնա սենյակային ջերմաստիճանի տակ , նոր սկսում եմ պատրաստել և հիշեք հարկավոր է սոդա ավելացնել միայն այն ժամանակ, երբ լիստերը մի քանի օր պետք է պահեք։
Ամենաընթերցվածը