Բժիշկները ծնողներին կոչ են անում պահել իրենց երեխաների մանկական ատամները. ահա, թե ինչու…

Դիտումներ 358
Բժիշկները ծնողներին կոչ են անում պահել իրենց երեխաների մանկական ատամները. ահա, թե ինչու…

Գիտեի՞ք, որ ընկած կաթնատամը բարձի տակ դնելու դեպքում ատամի փերին գիշերը այն կվերցնի, փոխարենը մետաղադրամ կդնի: Սակայն դա կարճ է տևում, երեխան ծախսում է ստացած փողը:

 2003 թ. պարզվեց, որ մանկական ատամներն արժեքավոր ցողունային բջիջներ են պարունակում: Ցողունային բջիջները կարող են վերածվել գործնականում ցանկացած տիպի բջջի:

Մանկական ատամից վերցված ցողունային բջիջները կարող են օգտագործվել տարբեր օրգանների վնասված բջիջները վերականգնելու համար:

Մանկական ատամից վերցված ցողունային բջիջները մարդու օրգանիզմի կարևորագույն բջիջներից են:
Դրանք շատ ավելի արագ են բազմանում, քան մյուս օրգանների ցողունային բջիջները: Դա ազատում է ոսկրածուծի դոնորի սպասելու անհրաժեշտությունից, եթե երեխային այդ բջիջները պետք լինեն:

 


Նաև մեծացնում է հավանականությունը, որ օրգանիզմում դրանք ավելի արագ կարմատավորվեն, քան դոնորինը:

Տարիքի հետ ցողունային բջիջները պակաս արժեքավոր են դառնում:

Եթե ձեր երեխային հասուն տարիքում ցողունային բջիջներ են պետք, այդ պահին նրա բերանում եղած ատամներն այլևս պիտանի չեն լինի:

Արդեն գոյություն ունեն մի շարք ծառայություններ, որոնք որոշակի վճարի դիմաց կպահեն ձեր երեխայի ատամը:

Կհանեն ցոողունային բջիջները և կդնեն միջավայրում, որտեղ դրանք կարող են աճել: Նույնիսկ եթե ատամը որոշ ժամանակ առաջ է ընկել, կարող է արժեքավոր ցողունային բջիջներ պարունակել:

Ստորև բերված տեսանյութից կարող եք ավելի շատ բան իմանալ մանկական ատամների ցողունային բջիջների մասին:

Ամենաընթերցվածը