Բիթլիսի քյուֆթա․ Սիրիահայերի բաղադրատոմս Xohanoc.am-ից

Դիտումներ 580

Բիթլիսի քյուֆթա․ Սիրիահայերի բաղադրատոմս Xohanoc.am-ից

Ձեզ ենք ուզում առաջարկել յուրահատուկ բաղադրատոմս։ Հայկական ուտեստ, որը շատ են պատրաստում սիրիահայերը։

 

 

Բիթլիսի քյուֆթա պատրաստելու համար անհրաժեշտ է ՝

 

Բաղադրամասեր



Տավարի փափուկ միս - 1 կգ, 

150-200 գրամ բլղուր,

300 գրամ սոխ,

Կարագ,

Աղ,

Պղպեղ

 

Պատրաստման եղանակը



Առաջին հերթին պետք է բլղուրը թրջել։ Բլղուրը գոլ ջրով թրջել և թողնել այդպես:

Միսը երկու անգամ աղալ և խառնել բլղուրի հետ։

Այնուհետև լավ համեմեք ՝ աղով և պղպեղով և լավ խառնեք ստացված զանգվածը։

Սոխը մանր կտրատել և կարագով տապակել: Սոխառածին կարմիր պղպեղ ցանել, մի փոքր չոր կանաչի փշրել:

Մսի խառնուրդից գդալով դնել ափի մեջ, տափակեցնել, փոս անել կենտրոնում, համեմված սոխեռած դնել, ապա փակել և կլորացնել` քյուֆթայի ձև տալով:

Եփել աղաջրում մինչև եփվող գնդիկները ջրի երես բարձրանան:
 
 
Մատուցելուց կարող եք վրան սոուս լցնել պատրաստված կետչուպով կամ մեղրով ՝ ըստ ցանկության։

 

 



Ամենաընթերցվածը