Բիսկվիտի բաղադրատոմս, որի միջոցով կկարողանաք պատրաստել ամենհամեղ տորթերը

Դիտումներ 275

Բիսկվիտի բաղադրատոմս, որի միջոցով կկարողանաք պատրաստել ամենհամեղ տորթերը

Բաղադրամասեր

4 հատ ձու,

150 գ շաքարավազ,

1 թ․ գ․ խմորիչ,

150 գ ալյուր,

վանիլին

 

 



Պատրաստման եղանակը

Ձուն հարում ենք, ավելացնում շաքարավազ եւ դնում ջրային վաննան, մարմանդ կրակի վրա: 

Զանգվածը խառնում ենք: Շաքարավազը լուծվելուց հետո հանում ենք գազօջախի վրայից: 10 րոպե զանգվածը հարիչով հարում ենք: 

Ավելացնում ենք ալյուր եւ խմորիչ, խառնում ենք: Խմորը լցնում ենք յուղով պատված ձեւամանը:

Հարկավոր է այն թխել 20-30 րոպե, 200 աստիճանով տաքացված ջեռոցում: 

Բիսկվիթի պատրաստ լինելը ստուգում ենք ոչ թե փայտիկով, այլ մատներով: Թեթեւակիորեն սեղմում ենք խմորը. եթե այն սպունգի նման վերականգնում է ձեւը, ուրեմն պատրաստ է: Հակառակ դեպքում որոշ ժամանակ եւս շարունակում ենք պահել ջեռոցում:



Ամենաընթերցվածը