Բիսկվիտ պատրաստելու ամենահամեղ բաղադրատոմսը

Դիտումներ 325
Բիսկվիտ պատրաստելու ամենահամեղ բաղադրատոմսը

Բաղադրամասեր

  • 4 հատ ձու,

  • 1,5 բաժակ շաքարավազ ,

  • 1,5 բաժակ ալյուր,

  • 1 բաժակ մածուն,

  • մի պտղունց փխրեցուցիչ,

  • 1 թ գդ սոդա,

  • ձիթայուղ,

  • վանիլին


Պատրաստման եղանակը

  • Սկզբում առանձնացնում ենք ձվի դեղնուցները սպիտակուցներից և միքսերով լավ տրորում շաքարավազի հետ, մինչև լավ սպիտակի, ավելացնում ենք մածունը։

  • Քիչ - քիչ ավելացնում ենք ալյուրը, սոդան, ձեթը կամ կարագը (կարագով ավելի լավ և համեղ է ստացվում):

  • Ուրիշ ամանի մեջ լավ հարում ձվի սպիտակուցները, մինչև պինդ փրփուր դառնա:

  • Ավելացնում ենք մնացած խմորին, լավ խառնում ` մինչև դառնա միատարր զանգված։

  • Մինչ այդ ջեռոցը տաքացնում ենք 175-180, ստացված զանգվածը լցնում ենք լավ ձեթոտած ամանի մեջ և թխում։

  • Մինչև թխածքի տեսք չունենա, ջեռոցի բերանը չբացել

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը