Բազուկով և կիտրոնով պատրաստված այս միջոցը կբուժի աղեստամոքսային համակարգը, շաքարային դիաբետը և կկանխարգելի քաղցկեղը
Առաջարկում ենք պատրաստել բազուկով և կիտրոնով պատրաստվող այս դեղամիջոցը, որի շնորհիվ կկարողանաք ազատվել աղեստամոքսային խնդիրներից, առավելագույս կպայքարի դիաբեի դեմ և կկանխարգելի քաղցկեղը։ Այս հրաշալի միջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է ՝
Բաղադրամասեր
2 կգ բազուկին ՝
կես հատ կիտրոն,
մի փոքրի նարնջի կեղև,
1 թ/գ մասուր,
10 հատ ծիրանի չիր և 10 հատ սև սալորի չիր,
¼ բաժակ չամիչ,
1 թ/գ աղ,
4 ճ/գ ռաֆինացրած բուսական յուղ,
1 ճ/գ մեղր
Պատրաստման եղանակը
Մասուրը մանրացրեք և թրջեք ամբողջ գիշեր: 3 լ ջուրը եռացրեք և չրերը թրջեք մեջը: Բազուկն անցկացրեք քերիչով, լցրեք էմալապատ կաթսայի մեջ և վրան 2 լ եռացրած ջուր լցրեք: Բարձր կրակի վրա եռացրեք բազուկը՝ անընդհատ խառնելով: Կրակն իջեցրեք և խառնուրդին ավելացրեք նարնջի կեղևը, կիտրոնը, աղն ու չրերը: Դեղամիջոցը եփեք 1 ժամ:
Բազուկը պետք է լավ եփվի, ապա ավելացրեք հատապտուղներն ու բուսական յուղը, թողեք մի քանի րոպե եփվի: Եփելուց հետո կափարիչը ծածկեք և տաք կտորով փաթաթեք: Երբ խառնուրդը սառչի մինչև 40°С, մեղր ավելացրեք: Կրկին փաթաթեք և թողեք թրմվի 10 ժամ:
Ամբողջը քամեք և լցրեք ապակե տարայի մեջ, դրեք սառնարանը: Խառնուրդից մեկ բաժակ խմեք առավոտյան դատարկ ստամոքսին, կամ կեսօրին՝ թխվածքաբլիթով: Մի քանի օր անց գուցե անհանգստություն զգաք, սակայն մի վախեցեք, այս ճանապարհով մաքրում եք օրգանիզմը: