Բազմաթիվ խոհարարների հավանության արժանացած գեղեցիկ և շատ համեղ աղցան. Ահա պատրաստման եղանակը

Դիտումներ 494
Բազմաթիվ խոհարարների հավանության արժանացած գեղեցիկ և շատ համեղ աղցան. Ահա պատրաստման եղանակը

Աղցան Արևածաղիկ

 

Բաղադրամասեր

  • հավի կրծքամիս 200գ

  • սունկ 200գ

  • ձու 3 հատ

  • թթվասեր 1 տուփ

  • եգիպտացորեն 1տուփ

  • պանիր 100գ

  • չիպս 1 տուփ

 


Պատրաստման եղանակը

Ամանորյա աղցան Արևածաղիկ

  • Սկսում ենք հավի կրծքամսից: Մանր կտրատում ենք, լավ տապակում համեմունքներով և թողնում՝ սառչի:

  • Սունկը բաժանում ենք 4 մասի և նույպես տապակում:

  • Իսկ այդ ընթացքում չենք մոռանում և հավի ձվերը պինդ եփում ենք :

  • Երբ այդ ամենը պատրաստ լինի, կարող ենք սկսել հավաքել մեր աղցանը:

  • 1 շերտ հավի կրծքամիս+թթվասեր

  • 2 շերտ սունկ+թթվասեր

  • 3 ձու+թթվասեր

  • 4 պանիր+թթվասեր

  • Վերջում զարդարում ենք եգիպտացորենով, իսկ մատուցելիս ավելացնում ենք չիպսերը

Ամանորյա աղցան Արևածաղիկ

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը