Բաղադրատոմս, որի շնորհիվ կունենաք կատարյալ թևատակեր

1. Կարտոֆիլ և ոսպ
Միջոցը թևատակերը կփափկեցնի, կսպիտակեցնի:
Անհրաժեշտ է՝
- 1 ոչ մեծ բաժակ մաքրված և մանրացված կարտոֆիլ
- 1 բաժակ դեղին ոսպ
- 1 ճ. գ. մեղր
- 4 ճ. գ. լայմի հյութ
- Կտոր ֆիլրի համար
Պատրաստումը՝

Ոսպը թրջեք, թողեք գիշերը մնա:
Հաջորդ օրը դրանից մածուկ պատրաստեք:
Կարտոֆիլը լցրեք կտորի մեջ: Ձեռքերը սեղմեք:
Կիտրոնի հյութ, կարտոֆիլի ջուրը և մեղրը ավելացրեք ոսպի մածուկին, ամենը խառնեք:
Քսեք անհրաժեշտ հատվածին և թողեք չորանա 15-20 րոպե:
Լրիվ չորանալուց հետո լվացեք սառը ջրով:
Կրկնեք շաբաթական մեկ անգամ:
2. Բանան և վարսակ
Անհրաժեշտ է՝
- 1 հասած բանան
- 2 ճ. գ. վարսակ
Պատրաստումը՝
Բանանը մանրացրեք
Ավելացրեք վարսակը, որ մածուկ ստացվի:
Շրջանաձև շարժումներով քեսեք այդ հատվածին:
Արեք 10-15 րոպե:
Վերջում լվացեք տաք ջրով:
Կրկնեք շաբաթական 3 անգամ:
3. Սոդա և շաքարավազ
Սոդան ազդում է որպես սպիտակեցնող նյութ և սկրաբ, մաշկը թեփազատում է:
Պատրաստումը՝
- Շաքարավազը և սոդան խառնեք լայմի հյութի:
- Քսեք անհրաժեշտ հատվածին:
- Թողեք 8-10 րոպե՝ այդ ընթացքում մերսելով շրջանաձև շարժումներով:
- Վերջում ողողեք սառը ջրով:
- Չորացրեք և խոնավեցնող քսուք քսեք:
- Կրկնեք շաբաթական 2 անգամ:
4. Ձիթապտղի յուղ և շաքարավազ
Կսպիտակեցնի և կխոնավեցնի թևատակերը:

Պատրաստումը՝
- Խառնեք 3 ճ. գ. ձիթապտղի յուղ և 1 բաժակ դարչնագույն շաքարավազ:
- Շրջանաձև շարժումներով քսեք անհրաժեշտ հատվածին:
- Թողեք 5 րոպե, լվացեք սառը ջրով:
- Կրկնեք շաբաթական 2 անգամ:

