Բաղադրատոմս, որը շատ պարզ է, շատ համեղ և շատ էժան բաղադրամասերով


Կարտոֆիլով «Կարբոնարա»
Բաղադրիչներ՝
– 1 կգ կարտոֆիլ
– 150 գրամ հավի միս
– Սոխ
– 300 մլ թթվասեր
– 100 գ պարմեզան պանիր
– Ձու
– Աղ, պղպեղ
– Մաղադանոս
– 2-3 կտոր բեկոն
– Բուսայուղ
Պատրաստման եղանակ՝
Կարտոֆիլը խաշել, քառակուսաձև կտրատել:
Ձուն, թթվասերը, պարմեզանը, աղը, պղպեղը միախառնել:
Սոխը կտրատել, տապակել: Ավելացնել հավի միսը: Մի փոքր էլ բեկոնը տապակել:
Կարտոֆիլը լցնել ջեռոցի ամանի մեջ, ավելացնել սոուսը, ավելացնել բեկոնը, կանաչին և դնել ջեռոց 30 րոպե:
