Բաղադրատոմս․ Ինչպե՞ս պատրաստել միկադո հիանալի լիստեր և միկադոյի կրեմը․ Միկադո տորթի պատրաստման եղանակը


Բաղադրամասեր
-
500 Գ կարագին՝
-
5 ձու
-
2 բաժակ շաքարավազՙ
-
2 բաժակ թթվասերՙ
-
1թգ. սոդաՙ
-
Ալյուր,
-
2 տուփ խտացրած կաթ
-
1 տուփ շոկոլադ
Պատրաստման եղանակը
-
100 գր. կարագը լավ հարել, 3 ձուն և 1 բաժակ շաքարավազը լավ հարել, ավելացնել 2 բաժակ թթվասեր` 1 թգ. սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր: Բաժանել 7 գնդի:
-
Թխել առանձին-առանձին:
-
ԿՐԵՄ - 2 տուփ խտացրած կաթը 2 ժամ եռացնել, 2 ձվի դեղնուցը 1 բաժակ շաքարավազով հարել: 400 գր. կարագը փափկեցնել, լավ հարել:
-
Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին: Վրան քերել շոկոլադե սալիկ:
Առաջարկում ենք միկադոյի պատրաստման մեկ այլ տարբերակ․ Դիտեք տեսանյութը ՝
