Բանջարեղենն ու միրգը թարմ պահելու մի քանի հնարք


Միրգն ու բանջարեղենը պահելուց առաջ պետք չէ լվանալ
Միրգն ու բանջարեղենը պահելուց առաջ պետք չէ լվանալ: Լվանալիս վնասվում է նրանց պաշտպանիչ թաղանթը: Իսկ պաշտպանիչ թանաթը խոչընդոտում է բորբոսի առաջացումն ու փտելը: Շատ կեղտոտ լինելու դեպքում կարող եք միայն չոր անձեռոցիկով սրբել մթերքը:
Մրգերն ու բանջարեղենը նախընտրում են չոր պայմանները
Խոնավությունը նպաստում է բորբոսի առաջացմանը: Մթերքը պահելուց առաջ պետք է լավ չորացնել: Իսկ արկղերի ու կոնտեյների հատակին չոր սրբիչներ փռեք: Դրանք կներծծեն խոնավությունն ու կկանխեն բորբոսի առաջացումը:
Ավոկադոն պահեք թղթե տոպրակի մեջ
Լավ չհասունացած ավոկադոն պահեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում՝ թղթի մեջ փաթաթած: Հասունանալուց հետո կարող եք պահել սառնարանում՝ փաթեթի մեջ տեղադրած:
Որոշ միրգ-բանջարեղեններ չի կարելի սառնարանում պահել
Բուլղարական պղպեղը, վարունգն ու լոլիկը պահում են միայն սենյակային ջերմաստիճանում: Սառնարանում պղպեղը կորցնում է իր բույրն ու առաձգականությունը, լոլիկն ու վարունգը լպրծուն զանգվածի են վերածվում:
Սառնարանում չի կարելի պահել նաև չհասունացած միրգ-բանջարեղենը: Սենյակային ջերմաստիճանում հասունանալուց հետո միայն դրանք կարելի է սառնարանում տեղադրել: Հակառակ դեպքում հում մթերքը կբորբոսնի սառնարանում՝ այդպես էլ չհասունանալով:
Բանանի կոթերը փաթաթեք մթերային թաղանթով
Սառնարանում բանանը արագ սևանում է ու կորցնում է համը: Նրան խոնավություն է պետք, իսկ խոնավությունը կապահովեք դրա կոթերը սննդային թաղանթով փաթաթելով:
Մաքրած ու կտրտած բանջարեղենն ու միրգը թարմ պահել կօգնի ջուրը
Մաքրած բողկը, գազարն ու նեխուրը կարող եք պահել ջրով լցված տարայում: Այս նպատակով կարող եք օգտագործել պլաստմասայե կոնտեյներներ կամ սովորական ապակե տարաներ:
