Բանանը ի զորու է բուժել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ՝ խոցը, ճնշումը աղիքային խանգարումները, սիրտը, սթրեսը


Ասում են, որ բանանը հայկական միրգ չէ, այդ պատճառով դրա օգտակարության փաստը շատ հաճախ կասկածի տակ է առնվում` պատճառաբանելով, որ մեր տարածաշրջանում աճող մրգերը լիովին բավական են մեր օրգանիզմի վիտամինների հագեցման համար: Սակայն կան փաստեր, որոնք վկայում են բանանի օգտակարության մասին` անկախ օգտագործողի ռասայական պատկանելությունից:
Բանանը 1.5 անգամ սննդարար է կարտոֆիլից, իսկ չորացրած բանանը պարունակում է 5 անգամ ավելի շատ կալորիա, քան թարմը: 1 բանանը պարունակում է 300 մգ կալիում, ինչն օգնում է պայքարել բարձր զարկերակային ճնշման դեմ և ամրապնդում է սրտի մկանները:
Բանանի մեջ վիտամին B6-ի առկայությունն ամենաշատն է համեմատած մնացած մրգերին: Հայտնի է, որ այս վիտամինն է պատասխանանտու մարդու լավ տրամադրության համար:
Բանանն օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ, ամրապնդում է ոսկորները։ Բարելավում է աղիքային միկրոֆլորան, օգնում է լուծի դեպքում, անցկացնում է փորկապությունը։ Բարելավում մարսողությունը,օգնում է ստամոքսի խոցի դեպքում: Օգտակար է սրտի հիվանդությունների դեպքում։
Բանանը պարունակում է ամինաթթուներ, որոնք օգնում են հանգիստ և երջանիկ զգալ, այն սթրեսից պաշտպանող հատկություն ունի:
