Բանանի կեղևը նախատոնական օրերին շատ մեծ հարցերում ձեզ կօգնի
Ներկայացնում ենք բանանի կեղևի առանձնահատկությունները, որոնք մեծ օգնություն կլինեն ձեզ նախատոնական օրերին։ Այն կարող եք օգտագործել ինչպես խոհանոցում, այնպես էլ ՝ որպես կոսմետիկ միջոց։
Բանանի կեղևը կարելի է օգտագործել նաև խոհարարության մեջ: Որպեսզի հավի միսը փափուկ և համեղ մնա, բավական է թավայի մեջ ավելացնել հասած բանանի կեղև:
Բանանի կեղևը պարունակում է հակաօքսիդանտներ և նյութեր, որոնք սնուցում են մաշկը, թարմացնում այն: Մաշկի խոնավացման և կնճիռների վերացման համար անհրաժեշտ է կեղևի սպիտակ մասով մաքրել այն:
Բանանը կարելի է օգտագործել նաև` որպես փայլեցնող-մաքրող կրեմ կոշիկների համար: Անհրաժեշտ է բանանի կեղևի սպիտակ մասով մաքրել կոշիկները, ապա կտորով սրբել դրանք:
Բանանի կեղևը կարող է նաև մեղմել այրվածքների, քերծվածքների և խայթոցների արդյունքում առաջացած ցավը: Բանանի կեղևի սպիտակ հատվածն անհրաժեշտ է ֆիքսել այրվածքի, քերծվածքի կամ խայթոցի տեղում, պահել որոշ ժամանակ: Ավելի շուտ լավացնելու համար կարելի է գործողությունը կրկնել:
Ամանորը դիմավորեք առողջ և համեղ։