Բանանի կեղևը ձեզ կօգնի ազատվել առողջական և կենցաղային խնդիրներից

Դիտումներ 413
Բանանի կեղևը ձեզ կօգնի ազատվել առողջական և կենցաղային խնդիրներից

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց բանանի կեղևը պակաս արժեքավոր չէ, քան հենց բանանը: Դրա համար էլ չարժե շտապել և այն միանգամից գցել աղբամանը: Առաջարկում ենք դրա կիրառման մեթոդներ, որոնց մասին Դուք նույնիսկ չեք կռահում:

 

 

Բանանի կեղևն օգտագործում են գորտնուկները վերացնելու համար: Անհրաժեշտ է կեղևը դնել գորտնուկի վրա, կապել այն բինտով, թողնել մնա ողջ գիշերը: Մի քանի օր կրկնելուց հետո գորտնուկը կանհետանա:

Բանանի կեղևն ամբողջությամբ անվտանգ է և չի պարունակում քիմիական ոչ մի այնպիսի նյութ, որը կարող է բացասաբար ազդել բույսերի կամ մարդկանց վրա։ Այսպես, դրանով կարող եք մաքրել նաև բույսերի տերևները։

 


Բանանի կեղևի օգնությամբ կարելի ձերբազատվել կնճիռներից և բշտիկներից: Անհրաժեշտ է պարզապես կեղևների ներսի կողմով մի քանի րոպե մերսել մաշկը, սպասել 30 րոպե և լվանալ դեմքը ջրով:

Բանանի կեղևը պետք կգա նրանց, ովքեր ունեն պեպեններ կամ չոր մաշկ: Պետք է կեղևի ներսի մասով օրը 2 անգամ շփել մաշկը, և արդյունքները սպասեցնել չեն տա:

 

 


Բանանի կեղևի ներսի կողմով կարելի է սպիտակեցնել ատամները: Մի քանի շաբաթ կրկնելուց հետո արդյունքն ակնհայտ կլինի:
Մեղմացնում է միջատների խայթոցը:

Բանանի կեղևից հրաշալի քացախ է ստացվում, որը չնայած դառնաթթվահամ է, սակայն հաճելի քացրավուն համ է թողնում օգտագործելուց հետո։ Այն հրաշալի կերպով կարելի է օգտագործել աղցանների պատրաստման ու ջրին կամ թեյին համ հաղորդելու համար։
Բանանի կեղևը անալգետիկներին փոխարինող միջոց է: Մաշկի բորբոքվածության դեպքում ևս կարելի է մերսել մաշկը բանանի կեղևով 10-15 րոպե:

Որպեսզի սպիտակեցնեք ատամները, անհրաժեշտ է դրանք շփել բանանի կեղևի ներսի մասով:
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը