Բալով թխվածք, ստացվում է շատ համեղ և յուրահատուկ, Ձեր սիրելիները հիացած կլինեն համից
Դիտումներ 241
Բաղադրիչներ՝
բալ – 500-600 գ,
ալյուր – 1 բաժակ,
կարագ – 200 գ,
ձու – 5 հատ,
շաքարի փոշի – 1 բաժակ,
սոդա – 0.5 թ.գդ.,
վանիլ, ընկույզ կամ նուշ,
Պատրաստման եղանակը՝
Կարագը հարել շաքարի հետ, ապա մեկ-մեկ խառնել ձվերը:
Ավելացնել ալյուրի կեսը, վանիլն ու սոդան:
Հետո խառնել մնացած ալյուրը:
Տապակը յուղել, դնել խմորը:
Խմորի վրա շարել անկորիզ բալերը:
Բալը պետք է քամել, եթե պահածոյացված կամ սառեցրած-հալեցրած է:
Բալի վրա աղացած ընկույզ կամ նուշ շաղ տալ:
Թխել 180 աստիճանում մոտ 35 րոպե: Վերջում շաքարի փոշի ցանել:
Ամենաընթերցվածը